Միավորվենք հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, ուժեղ, բարեկեցիկ և արդար Հայաստանի Հանրապետության, առաջնորդենք Հայաստանը դեպի նոր դարաշրջան։
Գուրգեն Սիմոնյան
Մենք հավատում ենք միասնության ուժին։ Ուժեղ, արժանապատիվ, արդարացի, բարեկեցիկ, գիտելիքահեն, նորարար, մարդակենտրոն Հայաստանի Հանրապետության կայացումը մեր գերակա նպատակն է։ Մեր առաքելությունն է առաջնորդել Հայաստանը դեպի նոր դարաշրջան։
Միացեք, հայեր, միասին ստեղծենք արժանապատիվ ապագա։
Սիմոնյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 30-ին, Երևանում, բժիշկի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի № 77 Ռուբեն Միրոյանի անվան դպրոցում։ 2001-2006 թվականներին սովորել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Շինարարության տեխնոլոգիաների ֆակուլտետում, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագետ–տնտեսագետի մասնագիտություն։
© 2024 gurgensimonyan.com
Սիմոնյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 30-ին, Երևանում, բժիշկի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի № 77 Ռուբեն Միրոյանի անվան դպրոցում։ 2001-2006 թվականներին սովորել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Շինարարության տեխնոլոգիաների ֆակուլտետում, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագետ–տնտեսագետի մասնագիտություն։
2006-2008 թվականներին ծառայել է հայոց բանակում։
2008-2010 թվականներին սովորել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքագիտություն (քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն)» բաժնում՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ 2011-2014 թվականներին իբրև հայցորդ նույն ակադեմիայում իրականացրել է գիտական հետազոտություն «Ազգային շահի արդիականացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։ 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2015-2024 թվականներին․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։
2019-2021 թվականներին աշխատել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ԱՌՀԻ-ի ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնում որպես գիտնական-վերլուծաբան: Նույն համալսարանում ներգրավված է եղել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացներում իբրև ունկնդիր և դասախոս, մասնակցե է ՀՀ ՊՆ, ՊԱՀՀ Ռազմավարական խաղի ձևաչափով հրամանատարաշտաբային վարժանքին։
Աշխատանքային գործունեությանը համատեղ Սիմոնյանը դասավանդել է ՀՀ Վ. Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի Հրամանաշտաբային ֆակուլտետում (2016-2018 թթ․), Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում (2016-2018 թթ․), Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում (2016-2017), ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում (2018-2019 թթ․), Երևանի Գլաձոր համալսարանում (2022-2024 թթ․)։ 2015-ից ցայսօր դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում և Հայ-Ռուսական համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտում, իսկ 2022-ից էլ «Մխիթարյան» կրթահամալիրում։
2019-2020 թվականներին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդի Սփյուռքի, կրոնի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի միջազգային ինտեգրման ենթահանձնաժողովի նախագահ:
2020 թվականի 44օրյա պատերազմի ժամանակ (2020 թվականի սեպտեմբերի 27 – դեկտեմբերի 14) ՀՀ ԶՈՒ N զորամասի կազմում, որպես Ինժեներասակրավորային դասակի հրամանատար մասնակցել է մարտական գործողություններին (06.10.2020 թվականի հոկտեմբերի 06-19)։
Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ Զինված Ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալով։
Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: