Սիմոնյան, Գուրգեն

Գուրգեն Սիմոնյան (անգլ․ Gurgen Simonyan, մայիսի 30, 1985, Երևան) – հայազգի հանրային և քաղաքական գործիչ, գիտնական։

Սիմոնյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 30-ին, Երևանում, բժշկի ընտանիքում:

Կրթություն

Սիմոնյանը միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 դպրոցում։ 2001-2006 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարու­թյան տեխնոլոգիայի ֆակուլտետում՝ ստանալով ճարտարապետ–տնտեսագետի մասնագիտություն։

2008-2010 թվականներին սովորել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտություն (քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն) բաժնում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան:

2011-2014 թվականներին նույն ակադեմիայում որպես հայցորդ իրականացրել է գիտական հետազոտություն «Ազգային շահի արդիականացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։

Գուրգեն Սիմոնյան
անգլ․ Gurgen Simonyan
Ծնվել էՄայիս 30, 1985
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն🇦🇲 Հայաստանի Հանրապետություն
ՄասնագիտությունՔաղաքագետ
ԿուսակցությունՀայաստանի շնորհապետական կուսակցություն
Կարգավիճակը կուսակցությունումՀիմնադիր նախագահ
ՊարգևներՀՀ Զինված ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալ
ՀՀ Զինված ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալ
Ստորագրություն

2014 թվականին Սիմոնյանը պաշտպա­նել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Վկայագիր Ա№07666

2015 թվականից մինչ օրս աշխատանքային գործունեությանը համատեղ Գուրգեն Սիմոնյանը դասավանդել է Հայաստանում գործող մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում և կրթօջախներում։

Գուրգեն Սիմոնյանը դասավանդել է հետևյալ բուհերում՝ ՀՀ Վ. Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի Հրամանաշտաբային ֆակուլտետում (2016-2018 թթ․), Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում (2016-2018 թթ․), Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում (2016-2017 թթ․),  ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում (2018-2019 թթ․), Երևանի Գլաձոր համալսարանում (2022-2024 թթ․), ինչպես նաև «Մխիթարյան» կրթահամալիրում (2022-2025 թթ.):


2015-ից ցայսօր Գուրգեն Սիմոնյանը դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում և Հայ-Ռուսական համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտում:

Սիմոնյանը տարբեր բանախոսություններով հանդես է եկել բազմաթիվ ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններում։

Գուրգեն Սիմոնյանը ավելի քան երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են տեղական և արտասահմանյան գիտական հանդեսներում։

Մասնագիտական գործունեություն

Սիմոնյանի մասնագիտական փորձը իրացվել է տարբեր հաստատություններում։

2015-2024 թվականներին Գուրգեն Սիմոնյանը որպես ավագ–գիտաշխատող աշխատել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտուտի (ՓՍԻԻ)

2019-2021 թվականներին Սիմոնյանը աշխատել է որպես գիտնական-վերլուծաբան ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսա­րանի (ՊԱՀՀ) Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնում։

2015-ից ցայսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում։

Զինվորական ծառայություն

2006-2008 թվականներին Սիմոնյանը պարտադիր, ժամկետային զինվորական ծառայությունը անցել է  ՀՀ ԶՈՒ Ինժեներական զորքերում։

2018–ին տասնօրյա զինվորական դասընթացներ անցնելուց հետո ստացել է պահեստազորի լեյտենանտի կոչում:

2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից Գուրգեն Սիմոնյանը կամավորագրվեց հայոց բանակին։ ՀՀ ԶՈՒ N զորամասի կազմում, որպես ինժեներասակրավորային դասակի հրամանատար, Սիմոնյանը մասնակցել է մարտական գործողություններին։ Ռազմական դրության ավարտից հետո, զորացրվել է պահեստազոր։

2022 թվականին, անցնելով յոթօրյա վարժական հավաքը, ստացել է ավագ–լեյտենանտի սպայական կոչում։

Հանրային ծառայություն

 

2019-2020 թթ․ Սիմոնյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի Սփյուռքի, կրոնի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի միջազգային ինտեգրման ենթահանձնաժողովի նախագահ:

2018-ից ի վեր Սիմոնյանը իբրև քաղաքական վերլուծաբան հանդես է եկել հանրային մեդիա տիրույթում իր գիտելիքահեն վերլուծություններով՝ վաստակելով բազմահազարանոց լսարանի վստահությունը և համակրանքը։

2024 թվականի մայիսի 28-ին, «Հանրապետության» տոնի խորհրդանշական օրը, Գուրգեն Սիմոնյանը հայտարարեց իր մուտքը քաղաքականություն և սկիզբ դրեց քաղաքական նոր, այլընտրանքային ուժի կայացման աշխատանքներին։

2025 թ. փետերվարի 28-ի Հայաստանի շնորհապետական կուսակցության հիմնադիր աշխարհաժողովում ընտրվել է որպես Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ և քաղաքական խորհրդի ղեկավար: 

Հետաքրքրություններ

Կերպարվեստ․

«Փոքրիկ Գուրգենին՝ ապագա նկարչին»
Հենրիկ Իգիթյան (1932-2009)

Նախադպրոցական տարիներից Սիմոնյանը սիրել է նկարել, նրա համար ոգեշնչման աղբյուր էին տան ավագների ամբարած գրադարանն ու տարբեր նկարիչների ալբոմները, ինչպես նաև տանը տարբեր հեղինակների գլուխգործոց համարվող կտավների կրկնօրինակների առատությունը։ Նա սիրում է նկարել բնապատկերներ, բնության ֆլորան և ֆաունան, ինչպես նաև դիմանկարներ։

Չունենալով հատուկ կրթություն՝ իր նկարելու ոճի վրա մեծ ազդեցություն են ունեցել անվանի նկարիչների և արվեստի գործիչների խորհուրդները։ Ամենից հիշարժանը Հենրիկ Իգիթյանի հետ հանդիպումն էր։ Սիմոնյանը խնամքով պահում է Իգիթյանի մակագրությամբ հուշանվերը։ Դպրոցահասակ տարիքում, ներկա գտնվելով Երևանի ճարտարապետների տանը կերպարվեստի դասընթացներից երկուսին, հասկացավ լույսի և ստվերի «գաղտնիքը»։

Գուրգեն Սիմոնյանի աշխատանքները․

Ասիայի հիասքանչ թագուհի

Հայաստան (亞美尼亞) – Ասիայի հիասքանչ թագուհի

Այլաբանություն (Alegoria, ἀλληγορία)

Սպորտ․

Գրեթե 18 տարի Սիմոնյանը խորությամբ ուսումնասիրել է տարբեր արևելյան մարտարվեստներ՝ ֆուլ-կոնտակտ, Սենդորյու Կարատե–դո, Ֆրանս-բոքս (Սավաթ) և Կի-դո րյու։

Սենդորյու Կարատե–դո հայկական ազգային ֆեդերացիան պարգևատորւմ է Գուրգեն Սիմոնյանին աշխարհում ոճի հիմնադրման 15րդ տարեդարձին նվիրված բաց առաջնությունում 15-17 տարեկան տղաների բացարձակ քաշային կարգում I (առաջին) տեղ գրավելու համար։ 17․ նոյեմբեր․ 2002 թ․

Պարգևատրվում է Գուրգեն Սիմոնյանը Ֆրանս–բոքս «Սավատ» մարտարվեստի «Գոգ–Գոշ» ակումբի երկրորդ բաց առաջնությանը պատվավոր տեղ գրավելու համար։ 2001 թ․

Պարգևներ և գովասանագրեր

Հայոց բանակի ձևավորման 30-ամյակի կապակցությամբ Գուրգեն Սիմոնյանին շնորհվել է ՀՀ Զինված ուժերի «Նելսոն Ստեփանյան» մեդալ։

2022 թվականին յոթօրյա վարժական հավաքներին մասնագցելու և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար զորամասի հրամանատարի կողմից արժանանում է շնորհակալական նամակի։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

Զորամասի հրամանատարությունը գոհունակությամբ հայտնում է Ձեզ, որ ՀՀ Զինված Ուժեր 7օրյա վարժական հավաքների զորակոչված Գուրգեն Էդմոնի Սիմոնյանը՝ ծառայելով Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում, պատվով ու մեծ ջանասիրությամբ է կատարել Հայրենիքի նկատմամբ իր սրբազան պարտքը և ազնվորեն ու անմնացորդ նվիրումով կատարել է իր ծառայողական պարտականությունները` տրված խնդիրները լուծելու գործում ցուցաբերելով պատրաստակամություն եվ բանիմացութուն, ։

Աչքի է ընկել ազնվությամբ, բարեխղճությամբ և կարգապահությամբ՝ բարձր պահելով հայ զինվորի պատիվը։

Գիտակցում է հայրենիքի պաշտպանության սրբազան գործը։

Դուք իրավամբ կարող եք հպարտանալ Գուրգեն Էդմոնի Սիմոնյանով։

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար

Գնդապետ Ռ․ Աթաբեկյան

Հրապարակումներ

Գրքեր

  1. Սիմոնյան Գ Է, Պետրոսյան Մ. Ա.։ Ռազմական ռազմավարու­թյուն։ դասախոսությունների ժողովածու։ Մաս 3։ Պատերազմ. հատկանիշներ եվ պատճառներ։ Եր.։ «Դասո Պրինտ», 2020, 120 էջ։

 

Գիտական հոդվածներ

  1. Անկախությունը որպես հայկական քաղաքակրթության կենսական սկզբունք (էջ 150-158): «Հանրային կառավարում» գիտական հանդես: Երևան: «Տիգրան Մեծ» հրատ., N3, 2012, էջ 171: ISSN 1829-0167
  2. Ազգ-պետության զարգացման արժեքային բազմաչափությունը (էջ 81-93): Լրաբեր հասարակական գիտությունների: ՀՀ ԳԱԱ,N 4(636), 2012, էջ 304:
  3. Ազգային շահերը` քաղաքական արդիականացման բաղադրիչ (էջ 199-208): Քաղաքագիտության հարցեր 2012: Քաղաքական արդիականացումը և ՀՀ քաղաքական գործընթացները: Քաղաքագիտական հանրապետական երրորդ գիտաժողովի նյութեր: Եր.: Խ. Աբովյանի անվ. ՊՄՀ, 2012, էջ 256:
  4. Роль мировоззренческих изменений в процессе социальных трансформаций (с. 34-37). 8-а международна научна практична конференция, «Образованието и науката XXI век», 2012. Том 16. Политика. София. «Бял ГРАД-БГ», с. 83.
  5. Новые тенденции мировоззренческих трансформаций понятия «благо» (с. 35-42). Приоритетные научные направления: от теории к практике: сборник материалов II международной научно-практической конференции. Под общ. ред. С.С. Чернова. Новосибирск: изд-во НГТУ, 2012, с. 162.
  6. Հայաստանի Հանրապետության ազգային շահի արդիականացումը ցանցային կառավարման պայմաններում (էջ 96-102): ՈՒսանողական գիտաժողովի նյութերի ժողովածու, 2012թ., դեկտեմբերի 13-14: ՀՀՊԿԱ, Երևան, «Պետական ծառայություն» հրատարակչություն, 2013,էջ 144:
  7. Հայաստանի Հանրապետության ազգային շահի արդիականացման սոցիալ-տնտեսական հրամայականները (էջ 265-274): Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և առաջնահերթությունները: Գիտաժողովի նյութերի ժողովածու: Խմբ. խորհուրդ. Եր.: Եվրասիա միջազգային համալսարան, գիրք 2, 2013, Էջ 336:
  8. Ազգային շահի արդիականացումը` որպես ինքնորոշված տարածքի ընդլայնման հնարավորություն (էջ 230-237): Պետական կառավարման արդյունավետության ապահովման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Միջբուհական գիտաժողովի նյութերի ժողովածու: «Հանրային կառավարում» գիտական հանդես: Մաս 1, Երևան 2014, էջ 366: ISSN 1829-0167
  9. Հանթինգտոնյան նույնականացման հայեցակարգը` իբրև ազգային շահի արդիականացում (էջ 123-133): Հանթինգտոնը և արդի քաղաքագիտական խոսույթը: Քաղաքագիտական, հանրապետական չորրորդ գիտաժողովի նյութեր: ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ: Երևան. Լիմուշ, 2015, էջ 200:
  10. Проблема соотношения материальных и духовных благ в процессе демокра­тических трансформаций (с. 249-256). Десятая Годичная научная конференция (30 ноября — 4 декабря 2015г.): Сборник научных статей: Социально-гуманитарные науки. Часть I. Ер.: Изд-во РАУ, 2016, с. 506.
  11. Ազգ-պետության արդիականացման միտումները գլոբալացման պայմաններում (139-145): Проблемы национальной безопасности в условиях глобализации и интеграционных процессов (междисциплинарные аспекты) Материалы международного научного форума (3-5 ноября 2016г.). Ер.: Изд-во РАУ, 2016, с. 391.
  12. ՈՒժեղ պետության կայացումը ազգային շահի արդիականացման համատեքս­տում (էջ 55-58): Հայոց նորագույն պատմության քառորդ դարը. գիտաժողովի զեկուցումների դրույթներ. Եր., «Գիտություն» հրատ., 2016, էջ 185:
  13. Ռազմավարական ընտրանու տեղն ու նշանակությունը ուժեղ պետության կայացման գործընացում (էջ 348-355): Փիլիսոփայությունը արդի աշխարհում: Նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցին: ՅՈՒՆԵՍԿՈ-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցու­թյամբ հրավիրված գիտաժողովի նյութեր, 17 նոյեմբերի 2016 թ.: Եր.: Լիմուշ, 2016, էջ 376:
  14. Կոնսոցիալ ժողովրդավարությունը ազգային շահի արդիականացման համա­տեքստում (էջ 60-71): Կոնսոցիալ ժողովրդավարություն. Քաղաքական կազմա­բանությունը և իրացման ներուժը: 2016 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ Փիլիսո­փայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի ունեցած հանրա­պետական գիտաժողովի նյութեր: Եր.: Լիմուշ, 2017, էջ 114:
  15. Քաղաքական ազգի ինքնիշխանությունն ու ինքնորոշումը. Երկրի ֆիզիկական, պատմական, քաղաքական և ռազմավարական քարտեզների զուգամիտումն ու հարացույցը (էջ 141-145): Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները: 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածու: 14-17 սեպտեմբեր 2017 թ., Արցախ, ք. Ստեփանակերտ: Եր.: ԱԵԳՄՄ, 2017, էջ 283:
  16. Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականության արդիականացումը եվ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման այլընտրանքը (Էջ 350-355): «Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված գիտաժողով» (15-17 մարտ, 2018թ., ք. Ստեփանակերտ): Գիտական ընթերցումներ (հոդվածների ժողովածու): Ստեփանակերտ: Արցախի պետական համալսարան, 2018, էջ 534:
  17. Արցախի Հանրապետության պետական ապարատի զարգացման հեռանկարները երկպալատ օրենսդիր իշխանությամբ հայկական դաշնային պետության կազմում (էջ 186-192): «Գիտական Արցախ» պարբերական, №1, 2018, Եր., «ԱԵԳՄՄ», 2018, 447 էջ:
  18. Կենսատարածք, Հայաստանի Աշխարհագրական քաղաքականությունն ու տա­րածքների արդյունավետ կառավարման հիմնահարցերը (131-140): «Գիտական Արցախ» պարբերական, №2(3), 2019, Եր., «ԱԵԳՄՄ», 2019, 471 էջ։
  19. Պատերազմի տեսության հիմունքները և դրանց գործնական կիրառության որոշ հարցեր (19-33): ՀՀ ՊՆ ՊԱՀՀ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես: №4 (106): Եր.։ «ԹԱՍԿ» ՍՊԸ, 2020, 127 էջ։
  20. Նոր աշխարհակարգ. աշխարհաքաղաքական կերպափոխումները գլոբալ ուժերի և միջազգային իրավունքի հարաբերակցության համատեքստում (էջ 96-103): «Գիտական Արցախ» պարբերական, №4(15), 2022, Եր., «ԱԵԳՄՄ», 2022, 400 էջ:
  21. Ժողովրդավարական արժեհամակարգի պաշտպանության հիմնախնդիրը արտաքին ագրեսիայի պայմաններում (էջ 84-89): Փիլիսոփայությունը արդի աշխարհում, 2023, Գիրք XIII։
  22. The problem of confrontation of the cognitive warfare in case of inter-civilizational conflicts among narratives (14-19). The Politnomos: Journal of Political and Legal Studies. 2(2), 2023, Yerevan «Limush», 2023, 84 p.

 

Հոդվածների բովանդակությանը ծանոթանալու համար, անցնել հետևյալ հղումով՝

«ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ»։

220413351580000

դրամային (AMD) հաշիվ

220413350764001

դոլարային (USD) հաշիվ

220413350665002

եվրո (EU) հաշիվ

220413350244958

ռուբլի (RUR) հաշիվ